ՄՄարիամ Մխիթարյան

Ստոկհոլմում և Օսլոյում հանձնվել են Նոբելյան մրցանակները

Ստոկհոլմում և Օսլոյում հանձնվել են Նոբելյան մրցանակները

Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության բնագավառներում 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը:

Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստավը պատվոգրեր և ոսկե մեդալներ է հանձնել 10 դափնեկրի:

Մրցանակների հանձնումից հետո դափնեկիրները, հյուրերը, թագավորական ընտանիքի և կառավարության անդամները, գիտական, գործարար և մշակութային վերնախավի ներկայացուցիչները մասնակցել են Ստոկհոլմի քաղաքապետարանի կազմակերպած ավանդական խնջույքին:

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում էլ դեկտեմբերի 10-ին կայացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը։

Այս տարի այն շնորհվել է ազատազրկման դատապարտված իրանցի իրավապաշտպան Նարգիս Մոհամադին, որը պայքարում է «Իրանում կանանց ճնշումների դեմ ու մարդու իրավունքներն ու ազատությունը խթանելու համար»:

Դիպլոմն ու ոսկե մեդալը ստացել են նրա երեխաները՝ 17-ամյա Ալի և Կիանա Ռահմանիները: Արարողությունից հետո նրանք ողջունել են Նորվեգիայի խաղաղության խորհրդի՝ ի պատիվ հացադուլ հայտարարած իրենց մոր կազմակերպած ջահերով երթի մասնակիցներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում