ԼԼիլիթ Ասատրյան

Ապարան-Հարթավան ճանապարհին մեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. օգնության են հասել փրկարարները

Ապարան-Հարթավան ճանապարհին մեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. օգնության են հասել փրկարարները

Դեկտեմբերի 9-ին` ժամը 19։37-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Հարթավան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Մ․)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում