ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ

Դեկտեմբերի 4-ին` ժամը 18:17-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին բախվել են VAZ մակնիշի ավտոմեքենաները (վարորդ՝ Գ. Վ., ծնված 1968 թ․) և տրակտորը (վարորդ Գ. Խ., ծնված 1975 թ․):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները փակել են VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան և չորս քաղաքացու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում