ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի արևմուտքի 5,1 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Ստամբուլում

Թուրքիայի արևմուտքի 5,1 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Ստամբուլում

Երկրաշարժ է տեղի է ունեցել Թուրքիայի արևմուտքում, ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի եվրոպական հատվածում, հայտնում է РИА Новости-ն։ Առնվազն երեք ցնցում է զգացվել տեղական ժամանակով 10:43-ի սահմաններում:

Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալով՝ 5,1 մագնիտուդով, օջախի 5 կմ խորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուրսա նահանգի Մուդանյա քաղաքի մոտ:

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան X սոցիալական ցանցում հայտնել է, որ փորձագետներն արդեն սկսել են երկրաշարժից հետո վնասների ստուգումը։

Գիտնականները Ստամբուլում և Մարմարա ծովում 7 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ են կանխատեսել: Ըստ մասնագետների, դրա տնտեսական հետևանքները կզգա ամբողջ Թուրքիան, Ստամբուլն ապահովում է երկրի ՀՆԱ-ի 35%-ը:  

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ավելի վաղ ներկայացրել էր երկրաշարժին նախապատրաստվելու քաղաքապետարանի ծրագրերը և ասել, որ այն անխուսափելի է, սակայն հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել, թե երբ կպատահի աղետը։ Քաղաքապետարանի հաշվարկներով՝ 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կփլուզվի առնվազն 90 հազար շենք, մոտ 4,5 միլիոն քաղաքացի կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։

Ապրիլին Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է նախատեսվող Ստամբուլի ջրանցքի ափին «պահուստային» քաղաքներ ստեղծելու պլանների մասին՝ սեյսմիկ վտանգավոր տարածքներից քաղաքացիներին վերաբնակեցնելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում