Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի տարածքում, ստորգետնյա ցնցումները զգացվել են Թբիլիսիում և Ռուսթավիում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանում՝ Վրաստանի հետ սահմանից 27 կմ հեռու, 4,7 մագնիտուդ ուժգնությամբ, 10 կիլոմետր խորությամբ։
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Ազատամուտ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։










