ԼԼիլիթ Ասատրյան

Պայթյուն ԱՄՆ-Կանադա սահմանին. կան զոհեր

Պայթյուն ԱՄՆ-Կանադա սահմանին. կան զոհեր

ԱՄՆ-Կանադա սահմանին տեղակայված, Նիագարայի ջրվեժի վրայով անցնող կամրջի վրա պայթյուն է գրանցվել: ABC News-ը հայտնում է, որ կամուրջը երկու ուղղությամբ փակվել է անցակետում ավտոմեքենայի հետ կապված միջադեպից հետո:

«Նիագարայի ջրվեժի վրա տեղակայված կամուրջը երկու կողմից փակ է` կապված միջադեպի հետ, որը կապ ունի ԱՄՆ ուղևորվող տրանսպորտային միջոցի հետ: Ինչ-որ տեսակի պայթյուն է տեղի ունեցել: Տեղում մեծ թվով իրավապահներ են աշխատում»,- հաղորդվում է տեղի ունեցածի մասին:

Տեղեկություններ կան, որ մեքենայում գտնվող ուղևորները զոհվել են, իսկ սահմանապահը վիրավորվել: Դեպքի վայրից մարդիկ տարհանվել են:

Իրավապահները պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերել: Վերջիններիս խոսքով` ավտոմեքենան մեծ արագությամբ սլացել է, բախվել անցակետի շենքին, որից հետո էլ հրդեհվել ու պայթել է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում