ՄՄարիամ Մխիթարյան

Մենք համոզված ենք, որ ՀԱՊԿ-ը կարևոր դերակատարում ունի տարածաշրջանային կայունության ապահովման առումով. Զախարովա

Մենք համոզված ենք, որ ՀԱՊԿ-ը կարևոր դերակատարում ունի տարածաշրջանային կայունության ապահովման առումով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում տարբեր հանդիպումներին Հայաստանի չմասնակցելու հարցին, հայտարարել է, որ դա ափսոսանք է առաջացնում:

«Նոյեմբերի 22-ին ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի, նոյեմբերի 23-ին էլ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ձևաչափերին չմասնակցելու՝ Հայաստանի ղեկավարության որոշումը, իհարկե, ափսոսանք է առաջացնում։

Մենք չենք հավատում, որ այն համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին և կնպաստի այդ բարեկամ երկրի անվտանգության ու կայունության ամրապնդմանը։

Միևնույն ժամանակ, որքան հասկանում ենք, մեր հայ գործընկերները մտադիր չեն արգելափակել կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքը և խոչընդոտել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատումը։ Սա, ըստ էության, Երևանի համար բաց է թողնում հետագա աշխատանքներին միանալու դուռը: Հուսով ենք, որ հայ դաշնակիցներն արդեն ոչ հեռու ապագայում կօգտվեն այս հնարավորությունից։

Համոզված ենք, որ ՀԱՊԿ-ը, հատկապես ներկա պայմաններում, կոչված է կարևոր դերակատարում ունենալ տարածաշրջանային կայունության ապահովման առումով՝ կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայելով հայ-ադրբեջանական սահմանային գոտում: Այդ մասին որոշումը, որը դեռևս սեղանին է, կարող է դառնալ Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր գործոն՝ ի տարբերություն ԵՄ առաքելության, որը շարունակում է ցույց տալ իր լիակատար անարդյունավետությունը և կատարում է առաջադրանքներ, որոնք հեռու են  նրանից, թե ինչ է հայտարարվել պաշտոնապես։ Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է Զախարովան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում