ԳԳոհար Սարգսյան

Լոռիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Լոռիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մխիթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Լոռու մարզ, Երևանյան խճուղի) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, ինչն արձանագրվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից նշված կազմակերպությունում իրականացված վերահսկողության ընթացքում:

 

 

Մասնավորապես՝

  • սննդի օբյեկտը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդի մեջ, գոլորշու խտացումը կամ անցանկալի բորբոսի առաջացումը.
  • հնարավոր չի եղել կատարել համապատասխան մաքրում և ախտահանում, որպեսզի նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը.
  • խոհանոցի պատերն ու առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել կատարել պատշաճ մաքրում և ախտահանում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն.
  • ապահովված չի եղել սանհանգույցով, ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարանով և չորացման հիգիենիկ սարքով:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում