ԱԱրսեն Մկրտչյան

ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը. ներկայացվել են համակարգի բարեփոխումները

ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը. ներկայացվել են համակարգի բարեփոխումները

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին և Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին:

Պատվիրակության անդամները հետաքրքրվել են Բարձրագույն դատական խորհրդի ստեղծման, գործառույթների, դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների, դատավորների անկախության, ինչպես նաև  կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների ընթացքով։

Հյուրերին հուզող հարցերին պատասխանելուց հետո Վիգեն Քոչարյանը նրանց է ներկայացրել գործող իրավակարգավորումներում վերջին 5 տարիներին կատարված լավարկումները, ինչպես նաև դատական համակարգում վերջին 1 տարում տեղի ունեցած արմատական բարեփոխումները, որոնք հանգեցնելու են ինչպես դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը, այնպես էլ արդարադատության որակի բարելավմանը, գործերի քննության ժամկետների կրճատմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում