ԱԱրսեն Մկրտչյան

ՀՀ փորձագիտական կենտրոնում առաջին անգամ իրականացվել է հեղինակի գրավոր խոսքի նույնացման փորձաքննություն

ՀՀ փորձագիտական կենտրոնում առաջին անգամ իրականացվել է հեղինակի գրավոր խոսքի նույնացման փորձաքննություն

Փորձագիտական կենտրոնը սկսել է իրականացնել հեղինակի գրավոր խոսքի նույնացման փորձաքննություն։ Այդ մասին տեղեկացնում են կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հեղինակային փորձաքննությունը նշանակվում է այն ժամանակ երբ անհրաժեշտ է պարզել տեքստի հեղինակին և կատարման պայմանները: Հեղինակային փորձաքննության հիմնական նպատակն է, տալ հետևյալ հարցերի պատասխանները՝

  • հանդիսանո՞ւմ է տվյալ անձը տեքստի հեղինակ.
  • արդյոք մի քանի տեքստեր կատարված են նո՞ւյն հեղինակի կողմից.
  • արդյոք տվյալ տեքստը կատարվա՞ծ է հեղինակի կողմից թելադրության կամ արտագրության միջոցով (նման հարցեր առաջանում են հատկապես շանտաժի, շորթման, մարդկանց առևանգման, վարույթն իրականացնող մարմնի աշխատակցի՝ քննիչի թելադրման դեպքերում):

Եթե հեղինակային փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հեղինակը և տեքստի կատարողը նույն անձն է կամ տարբեր անձինք են, ապա դա բավարար է կատարողի թելադրության կամ արտագրության փաստի հաստատման համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում