ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը խթանելու «շատ լավ հնարավորություններ» կան. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը խթանելու «շատ լավ հնարավորություններ» կան. Ալիև

Ադրբեջանի նախագահ Ալիևը երկուշաբթի Բաքվում ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ Բաքուն աջակցում է Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, խաղաղության կողմնակից է Հարավային Կովկասում և կարծում է, որ շատ լավ հնարավորություններ կան տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար:

Նշվել է նաև, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կարող է «արդյունավետ հարթակ» դառնալ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահություն ձևավորելու առումով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում