ՄՄարիամ Մխիթարյան

Սիցիլիա կղզում կրկին ժայթքել է Էթնա հրաբուխը. La Sicilia

Սիցիլիա կղզում կրկին ժայթքել է Էթնա հրաբուխը. La Sicilia

Սիցիլիայում նորից ժայթքել է Էթնա հրաբուխը, հայտնում է La Sicilia թերթը՝ վկայակոչելով Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV):

Նշվում է, որ հրաբուխը ժայթքել է հարավարևելյան խառնարանում, այն ուղեկցվում է մոխրի արտանետմամբ, ժայթքող սյան բարձրությունը գնահատվում է ծովի մակերևույթից մոտ 4,5 հազար մետր:

Գիտնականները նշում են նաև, որ Էթնայի ժայթքման ներկա փուլը չի ​​ազդում սիցիլիական Կատանիա քաղաքի օդանավակայանի աշխատանքի վրա։ Էթնան Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխն է, որը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 3300 մետր բարձր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում