ԿԿարմեն Ղուկասյան

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթեց Չեռնոգորիայի, կանանց թիմը՝ Չեխիայի թիմին

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթեց Չեռնոգորիայի, կանանց թիմը՝ Չեխիայի թիմին

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 2.5:1.5 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի թիմին, իսկ կանանց թիմը 3:1 հաշվով՝ Չեխիայի թիմին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

Տղամարդկանց թիմին հաղթական միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը:
 
Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Սամվել Տեր-Սահակյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

 

 
Կանանց մրցաշարում հաղթանակներ տարան Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Լիլիթ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

 

 
Երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Խորվաթիայի թիմի, իսկ կանանց թիմը՝ Սերբիայի թիմի հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում