ԳԳոհար Սարգսյան

Երևանի Սասունցի Դավիթ-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Երևանի Սասունցի Դավիթ-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ «հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևանի Սասունցի Դավիթ-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր:

Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2023 թվականի նոյեմբերի 13-ից։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում