Թուրքիան հերքում է իսլամիստներին աջակցութուն ցուցաբերելու մեղադրանքը

Թուրքիան հերքում է իսլամիստներին աջակցութուն ցուցաբերելու մեղադրանքը

Չնայած բազմաթիվ ապացույցներին և անհերքելի փաստերին՝ Թուրքիան շարունակում է հերքել իսլամիստ ծայրահեղականներին հովանավորելու և օժանդակելու մեղադրանքները:

Նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանը կրկին խոսել է Սիրիայի տարածքում սահմանի երկայնքով բուֆերային գոտի ստեղծելու և այն թռիչքազերծ գոտի հայտարարելու անհրաժեշտության մասին: Էրդողանը համոզված է, որ այդպիսով կապահովի փախստականների անվտանգությունը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ ՄԱԿ-ում ունեցած ելույթից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում պետք է չսահմանափակվել միայն խմբավորումներին թիրախային հարված հասցնելով, այլև հակազդել ահաբեկիչների կիրառած ֆինանսական, գաղափարախոսական, մշակութային և սոցիալական գործիքներին

Նրա խոսքով՝ դեռ անհայտ է Սիրիայի տարածքում ահաբեկիչներին ռմբակոծելու վերջնական նպատակը: Ռոհանին նաև ասել է, որ Իրանը շարունակելու է միջուկային ծրագիրը, քանի որ ունի խաղաղ ատոմի իրավունք:

Հիշեցնենք, որ ուրբաթ Նյու Յորքում կայացել է Իրանի և վեցյակի բանակցությունների հերթական փուլը: Այս անգամ, ըստ մասնակիցների, արձանագրվել է որոշ առաջընթաց:

 Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում