ՄՄարիամ Մխիթարյան

Եվրահանձնաժողովն առաջարկել է բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ

Եվրահանձնաժողովն առաջարկել է բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ

Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին առաջարկել է  բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ՝ մի շարք պայմանների պահպանման դեպքում։

Եվրահանձնաժողովը նշել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է ավարտի բանակցությունները երկրի տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքի բարեփոխումների վերաբերյալ։

ԵՄ խորհրդի մանդատն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների համար կարող է տրվել մարտի վերջին։

Եվրահանձնաժողովի ղեկավարը վստահեցրել է, որ կառույցն Ուկրաինայի կողմից անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ավարտի վերաբերյալ զեկույցը կներկայացվի 2024 թվականի մարտին, քանի որ բարեփոխումների ավելի քան 90%-ն այժմ ավարտված է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում