Այսօր առավոտյան ադրբեջանա-իրանական սահմանին 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ասվում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաշարժի հետազոտությունների բյուրոյի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 5-ից 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են Յարդըմլի, Լերիք, Սաաթլի և Աղդամի շրջաններում:
Այս պահին ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Ադրբեջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել նաև երեքշաբթի։










