ՎՎարդուհի Հարությունյան

Վագիֆ Խաչատրյանի դատապարտումը հակասում է միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերին. Անի Բադալյան

Վագիֆ Խաչատրյանի դատապարտումը հակասում է միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերին. Անի Բադալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլուգում:

«Վագիֆ Խաչատրյան. «Ես անմեղ մարդ եմ»: Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի բացահայտ մերժմանը՝ Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչը «դատապարտվել» է 15 տարվա ազատազրկման Բաքվում ավելի քան մեկ ամիս բեմադրված դատավարություն/շոուից հետո: Մենք ընդգծում ենք, որ դա հակասում է բոլոր նորմերին, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի»,- գրել է Բադալյանը։

Հիշեցնենք, որ այսօր Բաքվում ավարտվել է շինծու քրեական գործով Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը: Նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել և խնդրել է դատարանին արդարացնել իրեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում