ԱԱրսեն Մկրտչյան

Դանակահարություն Գյումրիում. կասկածյալը ձերբակալվել է

Դանակահարություն Գյումրիում. կասկածյալը ձերբակալվել է

Նոյեմբերի 2-ի գիշերը՝ ժամը 01.56-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Առափի գյուղի 46-ամյա և 25-ամյա երկու բնակիչ:

Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 2-ի կեսգիշերին Գյումրու Ղարսի խճուղու գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված հորն ու որդուն դանակահարել էր գյումրեցի 34-ամյա տղամարդը:

Հետագա միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին Գյումրիի Անկախության հրապարակում 34-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կումայրիի բաժին:

Կասկածյալը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում