ԿԿարմեն Ղուկասյան

Երևանի Ալեք Մանուկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ

Երևանի Ալեք Մանուկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 19։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 4/7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 

 

 
Պարզվել է, որ բախվել են BMW, Lexus, Nissan և Acura մակնիշների ավտոմեքենաները։

 

Փրկարարները BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Ա․-ին (ծնված 2013 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածներ Ա․ Ա․-ն և Ա․ Ա․-ն (ծնված 2008 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
 

Փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում