ՄՄարիամ Մխիթարյան

Մինսկը պահանջներ է ներկայացրել Մոսկվային Բելառուսում առաջին ատոմակայանի գործարկումն ուշացնելու համար

Մինսկը պահանջներ է ներկայացրել Մոսկվային Բելառուսում առաջին ատոմակայանի գործարկումն ուշացնելու համար

Բելառուսը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջում՝ երկրում 5,4 միլիարդ դոլար արժողությամբ առաջին ատոմակայանի գործարկումն ուշացնելու համար, գրում է Коммерсантъ-ը։

2020 թվականին ռեակտորի կորպուսի փոխարինման պատճառով Բելառուսում խափանվել է ատոմակայանի առաջին էներգաբլոկի գործարկումը, և Մինսկն արդեն հասել է ռուսական պետական ​​վարկի տոկոսադրույքի մինչև 3,3 տոկոսի իջեցման։

Երկրորդ էներգաբլոկի գործարկման համար Բելառուսը ռուսական կողմի հետ պայմանավորվել է վարկի մարման ժամկետների երկարաձգման հարցի շուրջ, իսկ այժմ Մինսկը ձգտում է զեղչ ստանալ միջուկային վառելիքի համար: Ընդ որում, ռուսական կողմի վարկածով, երկրորդ էներգաբլոկի գործարկման հետաձգումը տեղի է ունեցել բելառուսական ենթակապալառուների մեղքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում