ԿԿարմեն Ղուկասյան

Քննարկվել են Մեծ Բրիտանիայի ոլորտային ցուցահանդեսներին հայ գործարարների ակտիվ մասնակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են Մեծ Բրիտանիայի ոլորտային ցուցահանդեսներին հայ գործարարների ակտիվ մասնակցությանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Լոնդոն կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։

 

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված բարեփոխումների իրականացմանը և այն գործիքակազմի տրամադրմանը, որը թույլ կտա բարձրացնել այդ կառույցների գործունեության արդյունավետությունը։

 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային և գործարար կապերի ընդլայնմանը և Մեծ Բրիտանիայում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին հայ գործարարների առավել ակտիվ մասնակցությանը։

 

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները՝ հետագա համատեղ քայլերը հստակեցնելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում