ԿԿարմեն Ղուկասյան

Երևանում մեքենաներ են բախվել, որոնցից մեկը վնասել է գազատար խողովակի հենասյունը. վարորդներից մեկի վիճակը կայուն ծանր է

Երևանում մեքենաներ են բախվել, որոնցից մեկը վնասել է գազատար խողովակի հենասյունը. վարորդներից մեկի վիճակը կայուն ծանր է

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 21։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

Պարզվել է, որ բախվել է երկու Hyundai մակնիշի ավտոմեքենա (վարորդներ՝ Տ․ Ս․, ծնված 1989 թ․ և Ն․ Թ․, ծնված 1998 թ․)․ ավտոմեքենաներից մեկը բախվել է գազատար խողովակի հենասյանը և վնասել այն։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։ Ն. Թ․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

 

Փրկարարները Տ․ Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և կատարել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ։
 

Տ․ Ս․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում