ԱԱրսեն Մկրտչյան

Քաղաքացու ահազանգի հիմքով կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Քաղաքացու ահազանգի հիմքով կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները` քաղաքացու ահազանգի հիման վրա «ԷՄՕՄ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան):

 

 

Մասնավորապես՝

 

- սննդի կառույցի հատակը, պատերը, դռները և աշխատանքային սեղանները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից.
 
- արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը.
 
- խմոր հունցելու սարքը, խմորագնդի սեղանը, բեռնարկղերը և դարակաշարերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման.
 
- չեն ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումն արտադրական շինություն.
 
- առաստաղների որոշ հատվածներում ծեփերը եղել են թափված, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը.
 
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, բացակայել են անձնակազմի համար նախատեսված հանդերձարանները:
 

 

Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում