ԼԼիլիթ Ասատրյան

Ավտովթարների հետևանքով առաջացող տևական խցանումների վերացմանն ուղղված աշխատանքային քննարկում է անցկացվել ԱԺ-ում

Ավտովթարների հետևանքով առաջացող տևական խցանումների վերացմանն ուղղված աշխատանքային քննարկում է անցկացվել ԱԺ-ում

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ Կենտրոնական բանկի, Ավտոապահովագրողների բյուրոյի, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, Ճանապարհային ոստիկանության, ԲԻՎԱՔ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի կողմից առաջարկված՝ ավտովթարների հետևանքով առաջացող արհեստական տևական խցանումների վերացմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Այդ մասին ասված է հանձնաժողովի Ֆեյսբուքի էջում:

 

«Օրենսդրական փոփոխությունների նպատակն է ներդնել գործուն իրավակազմակերպական կառուցակարգեր՝ ապահովելու տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած պատահարների ձևակերպման օպերատիվությունը և բնականոն երթևեկությունը՝ այդ ընթացքում խուսափելով փողոցների առկա արհեստական խցանումներից և բնականոն երթևեկության խաթարումներից»,- նշված է գրառման մեջ։

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում