ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանում առկա են ազգայնական, այլատյաց, ռազմատենչ և ավտորիտար տրամադրություններով գաղափարախոսությունները. Գևորգյան

Ադրբեջանում առկա են ազգայնական, այլատյաց, ռազմատենչ և ավտորիտար տրամադրություններով գաղափարախոսությունները. Գևորգյան

ԵԽԽՎ-ն պետք է ինքնամաքրվի և դադարեցնի ավտորիտար պետությունների անդամակցությունը, նման հայտարարություն է արել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը՝ կազմակերպության աշնանային նստաշրջանի նիստում իր ելույթի ժամանակ:

«Տարօրինակ է, երբ Ադրբեջանի ներկայացուցիչը մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման վերաբերյալ զեկույց է ներկայացնում, մինչդեռ միայն վերջերս Լեռնային Ղարաբաղում իրականացվեց բնիկ հայ բնակչության ամբողջական էթնիկ զտում»,- ասել է Գևորգյանը։

Նա նշել է, որ աջ ծայրահեղական գաղափարախոսությունները հիմնականում բաղկացած են ազգայնական, այլատյաց, ռազմատենչ և ավտորիտար տրամադրություններից, որոնք տասնամյակներ շարունակ առկա են եղել Ադրբեջանում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում