ԼԼիլիթ Ասատրյան

«Սևան» ՔԿՀ ծառայողները թաքստոցներից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

«Սևան» ՔԿՀ ծառայողները թաքստոցներից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ բնակելի գոտու կացարաններից մեկի պահարանում՝ նախապես պատրաստված թաքստոցում, առկա են բջջային հեռախոսներ:

Հնարավոր է սա rye bread նկարն է

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկություն են իրականացրել նշված կացարանում և պահարանում հայտնաբերել են ինքնաշեն փորված թաքստոց՝ նախատեսված բջջային հեռախոսներ պահելու համար, որտեղ, սակայն, հեռախոսներ չեն եղել: Շարունակելով խուզարկությունը՝ քրեակատարողական ծառայողները դատապարտյալ Հ.Գ.-ի մահճակալի տակ գտնվող կոշիկի միջից հայտնաբերել են 2 բջջային հեռախոս:

Իսկ մեկ այլ կացարանում իրականացված խուզարկությամբ օդը թարմացնող սարքի միջից հայտնաբերվել են բջջային հեռախոս և լիցքավորիչ: 

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում