ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի Աճառյան փողոցում մեքենան բախվել է գազալցակայանին. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Երևանի Աճառյան փողոցում մեքենան բախվել է գազալցակայանին. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Հոկտեմբերի 6-ին` ժամը 22։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան 5/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազալցակայանին․ ծուխ է նկատվում, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հեղուկ գազի լիցքավորման կայանին, վերջինից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել լիցքավորման կայանից վառելիքի արտահոսքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում