ԱԱրսեն Մկրտչյան

Հայկական Կարմիր խաչը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կառավարության հումանիտար կենտրոնն աջակցում են տեղահանված անձանց

Հայկական Կարմիր խաչը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կառավարության հումանիտար կենտրոնն աջակցում են տեղահանված անձանց

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը, ՀՀ Կառավարության հումանիտար կենտրոնի հետ համատեղ, տեղահանված անձանց սննդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն են փոխանցել  62 600 000  դրամ։ Այդ մասին տեղեկացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:

«Նշված գումարի սահմաններում նախատեսվում է 6000 անձի՝ 1500 ընտանիքի, տրամադրել սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։

Հոկտեմբերի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի հետ համագործակցությամբ, սննդի և հիգիենիկ պարագաների 422 փաթեթ է տրամադրել համայնքում տեղավորված մեր հայրենակիցներին»։  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում