ԼԼիլիթ Ասատրյան

Տեսչական մարմինն Արմավիրում կասեցրել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Տեսչական մարմինն Արմավիրում կասեցրել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դեըրի ֆուդս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր և պանրային մթերք) արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, ք. Արմավիր):

 

Մասնավորապես՝
 
- չի ապահովվել արտադրական շինության տարածքի կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը․
 
- ավազանները, որտեղ հավաքվում են կաթից առանձնացված շիճուկները չեն եղել բարվոք վիճակում.
 
- հատակը և պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող, չեն իրականացվել լվացում, ախտահանում և ցամաքեցում, չեն կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը.
 
- արտադրամասն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով.
 
- արտադրական շինության բոլոր սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում:

 

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում