ԼԼուսինե Մուրադյան

Հայ և իտալացի խորհրդարանականները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը

Հայ և իտալացի խորհրդարանականները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Իտալիայի Սենատի արտաքին և պաշտպանության հարցերով հանձնաժողովի առցանց համատեղ նիստը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով իտալացի գործընկերներին՝ հայ խորհրդարանականները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակն ու  տարածաշրջանի անվտանգային իրադրությանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը բարձրաձայնել է Լաչինի միջանցքի փակվելուց հետո վերջին տասն ամիսների ընթացքում  Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրողությունները, խոսել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված հերթական լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

ԱԺ մշտական հանձնաժողովի անդամներ Էդուարդ Աղաջանյանը և Մարիա Կարապետյանն էլ անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դժվարություններին, ընթացող բանակցային գործընթացին:

Իտալացի խորհրդարանականները հայ գործընկերներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել և խոստացել անել հնարավոր ամեն ինչ՝ Իտալիայի կառավարության ուշադրության առանցքում պահելու առկա ծանր իրավիճակը և մեծացնելու Ադրբեջանի նկատմամբ ճնշումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում