Freedom House-ն Ադրբեջանն ընդգրկել է ոչ ազատ երկրների ցանկում

ԼԼիլիթ Ասատրյան

«Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է հաստատված. երկիրը վերահսկում է միայն Ալիևների ընտանիքը, որն իշխանության ղեկին է գրեթե երեք տասնամյակ։ Ժամանակ առ ժամանակ արևմտյան քննադատներին հանգստացնելու նպատակով որոշակի գործողություններ են ձեռնարկվում, սակայն կառավարությունը երբեք համակարգային բարեփոխումներ չի իրականացրել». այսինքն` Ադրբեջանն այն երկրների ցանկում է, որտեղ համախմբված ավտորիտար ռեժիմ է։ Այս ձևակերպումով է Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը նկարագրում Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը:

Օրեր առաջ հրապարակած զեկույցում ժողովրդավարության մակարդակով Ադրբեջանի հերթական հետընթացն է ներկայացված՝ 2021-ին՝ թվերով և փաստերով:

Կենտրոնական Եվրոպայից՝ Կենտրոնական Ասիա: Իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրությունն ընդգրկել է 29 երկիր. ոլորտները բազմազան են՝ ազգային կառավարում, ընտրական գործընթաց, դատական համակարգ, կոռուպցիայի մակարդակ: Առանձին անդրադարձ կա լրատվամիջոցների ազատությանը:

Միջավայրը, որում գործում են անկախ լրատվամիջոցները Ադրբեջանում, ավելի ճնշող է դարձել։ Կոռուպցիան ամենուր է. Ադրբեջանի քաղաքական վերնախավը հարստացել է՝ անձնական շահի նպատակով չարաշահելով իշխանությունը։ Նրանք նաև օգտագործել են երկրի նավթային հարստությունը՝ դրսում ազդեցություն ձեռք բերելու համար:

Ըստ «Ֆրիդոմ հաուսի»՝ Ադրբեջանը ոչ ազատ երկրների ցանկում է նաև գնահատման մյուս չափանիշներով, օրինակ՝ քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություններ: Այս դեպքում կազմակերպությունը ուսումնասիրություն է արել 200-ից ավելի երկրում՝ դիտարկելով ընտրելու իրավունքից մինչև խոսքի ազատությունն ու օրենքի առաջ հավասարությունը:

Ինտերնետի ազատության ցուցանիշով ևս Ադրբեջանը անազատ երկրների ցանկում է: 2021-ին առցանց տիրույթում իրավիճակն ավելի է վատացել, իսկ պետությունը շարունակում է վերահսկել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը։ Ընդհանուր, ինտերնետի արագությունը ցածր է, շատերի համար՝ նույնիսկ անհասանելի:

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում