Ավստրալիան դժվարությամբ է պայքարում հրդեհների դեմ

ՄՄարիամ Մխիթարյան

Ավստրալիայում շարունակվում է Նոր Հարավային Ուելս նահանգում բռնկված հրդեհների դեմ պայքարը: Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհերի թիվը հասել է 25-ի, ոչնչացել է 6,5 միլիոն հեկտար անտառային տարածք, 2 հազար բնակելի տուն, մոտ 3 հազար էլ՝ տարբեր շինություններ: Գրանցված 136 հրդեհից չի հաջողվում տեղայնացնել 69-ը:

Աղետի դեմ պայքարում է ավելի քան 2500 հրշեջ, իշխանությունը ներգրավել է ևս 3000 զինվորականի, օգտագործվում է հարյուրավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ 90 ծանր ինքնաթիռ: Պետությունը արգելել է կրակ վառել և անտառ գնալ:

Կրակի օջախների մարման աշխատանքները շարունակվում են, բայց Ավստրալիայի իշխանությունն արդեն նախատեսել է 2 միլիարդ ավստրալիական դոլար (1,4 միլիարդ ԱՄՆ դոլար) տրամադրել՝ առաջիկա երկու տարվա ընթացքում հրդեհից տուժած շրջաններում վերականգնողական աշխատանքները ֆինանսավորելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում