Հարավային Կորեան հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին

Հարավային Կորեան հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին՝ ռազմագերիների հարցով դիվանագիտական վեճի պատճառով: Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա խնդիրները կլուծվեն:

Կիևի և Սեուլի միջև լարվածության առիթ է դարձել այն, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտնել էր, որ Հարավային Կորեային են փոխանցվել հյուսիսկորեացի երկու զինվորականներ, որոնք գերեվարվել էին Ռուսաստանի կողմից կռվելու ընթացքում:

Սա զայրացրել է Հարավային Կորեային, քանի որ, ըստ Սեուլի, եղել է պայմանավորվածություն չհրապարակայնացնել այդ քայլը: Կիևը, սակայն, հերքում է ռազմագերիների փոխանցումը գաղտնի պահելու վերաբերյալ պայմանավորվածության առկայությունը: Հարավային Կորեան Ուկրաինայից պահանջել է ներողություն խնդրել՝ խոստանալով, որ հակառակ դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկի:

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում