Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսական ուժերը գիշերը Կիևում հարվածել են 12-հարկանի բնակելի շենքի: Երկու մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել: Միևնույն ժամանակ, Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում հոկտեմբերի 7-ի հարվածից փլուզված շենքում զոհերի թիվը հասել է 22-ի, այդ թվում՝ հինգ երեխա: 54 մարդ վիրավորվել է:

Իսկ Ռուսաստանի Ռյազանի մարզում անօդաչուների հարվածից հրդեհ է բռնկվել «Յանդեքս» ընկերության տվյալների կենտրոնում: Տուժածներ չկան: Տվյալների կենտրոնի աշխատանքը դադարեցվել է, «Յանդեքս»-ի ծառայությունների մի մասը կարող է անհասանելի լինել:

Զուգահեռ, Ադրբեջանը որպես հումանիտար օգնություն Ուկրաինային է ուղարկել էլեկտրասարքավորումների հերթական խմբաքանակը: Օգնության ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,5 միլիոն դոլար:

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում