Հրդեհներ ՌԴ-ում՝ Ուկրաինայի ԱԹՍ-ների պատճառով

ԴԴավիթ Մուրադյան

Ուկրաինական դրոնները հարձակվել են Ստավրոպոլի երկրամասի վրա։ Նեվիննոմիսկ քաղաքում մայիսի 16-ի գիշերը մի շարք պայթյուններից հետո հրդեհ է բռնկվել «Ազոտ» քիմիական կոմբինատում՝ հայտնել են ուկրաինական աղբյուրները: Տեղի իշխանությունները հայտնել են, որ գիշերը ռուսական ՀՕՊ-ը հետ է մղել Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը քաղաքի մոտակայքում:

Նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի խոսքով՝ հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան: Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր դա առնվազն վեցերորդ հարձակումն է ձեռնարկության վրա, որի արտադրանքն օգտագործվում է հրետանային արկերի ստեղծման համար:

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում