Հասանովը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ԳՇ պատվիրակության հետ

ԴԴիանա Գասպարյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի Գերագույն շտաբի պատվիրակության հետ: Մտքեր են փոխանակվել Ադրբեջան-ՆԱՏՕ ռազմական և ռազմակրթական ոլորտներում գործակցության և զարգացման հեռանկարի շուրջ, քննարկվել են հետագա աշխատանքները: Զաքիր Հասանովն ընդգծել է, որ Բաքուն կարևորում է դաշինքի հետ շփումները: Նախարարի խոսքով՝ երկկողմ հարաբերություններն արժեքավոր ներդրում ունեն զինվորական կադրերի զարգացման գործում: Դաշինքի պատվիրակությունն էլ բարձր է գնահատել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի գործակցության ընդլայնումը, ինչպես նաև Բաքվի մասնակցությունը դաշինքի աշխատանքներին:

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում