Երբեք չենք զիջի Իսրայելին և վճռական պայքար կմղենք. Խամենեի

ԴԴիանա Գասպարյան

Իսրայելը և Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները: ՑԱՀԱԼ-ը հայտնել է Թեհրանում գտնվող ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրամասի և Իրանի հրթիռային որոշ գործարանների հարվածելու մասին: Կիրառվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի մոտ 50 ինքնաթիռ։ Իրանական ԶԼՄ-ների տվյալով՝ թիրախում է հայտնվել նաև Թեհրանի արևելքում գտնվող Իմամ Հոսեյնի համալսարանը, որը, ըստ իսրայելական լրատվամիջոցների, կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։

Իրանն էլ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հայտնի է, որ գիշերային հարվածներից տուժել է ավելի քան 90 մարդ: Իսրայելի վարչապետի գրասենյակի վերջին տվյալով՝ Իրանի հարվածների հետևանքով զոհվել է 24 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 800-ը։ Շուրջ 4000 քաղաքացի տարհանվել է:

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի զիջի Իսրայելին և վճռական պայքար կմղի:

Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում։

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ը աշխատանքային այցով կլինի Կամբոջայի Թագավորությունում

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ը աշխատանքային այցով կլինի Կամբոջայի Թագավորությունում

Բրյուսելը հաստատել է Եվրոպայի թիմի կազմը, որը կարող է մասնակցել ռուս-ուկրաինական բանակցություններին

Բրյուսելը հաստատել է Եվրոպայի թիմի կազմը, որը կարող է մասնակցել ռուս-ուկրաինական բանակցություններին

Թրամփի, Պուտինի և Սիի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Չինաստանում. Սպիտակ տուն

Թրամփի, Պուտինի և Սիի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Չինաստանում. Սպիտակ տուն

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն․ Փաշինյանը՝ գերիների մասին

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն․ Փաշինյանը՝ գերիների մասին

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին

«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում

«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում