Թրամփը 183 երկրից ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքեր է սահմանել

ԴԴիանա Գասպարյան

ԱՄՆ նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ առևտրային դեֆիցիտի սպառնալիքի պատճառով: Դոնալդ Թրամփը տեղեկացրել է ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին: Սահմանափակումները կտարածվեն ավելի քան 183 երկրի և Եվրամիության վրա: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը տասնամյակներով նվազեցրել է այլ երկրների համար առևտրային արգելքները, մինչդեռ այդ երկրները հսկայական մաքսատուրքեր են սահմանել ամերիկյան ապրանքների համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում