Թրամփը հույս է հայտնել, որ Մոսկվան կգնա գործարքի

ԴԴիանա Գասպարյան

Ռուս-ուկրաինական կարգավորումը մեկնաբանել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Մոսկվան կգնա գործարքի, և Վաշինգտոնը ստիպված չի լինի լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական «ամբողջ նավթի համար»։ Նա նաև տեղեկացրել է, որ Կիևի հետ հազվագյուտ մետաղների մասին գործարքը պատրաստ է, սակայն ուկրաինական կողմը ձգձգում է դրա ստորագրումը և անվտանգության նոր պայմաններ առաջ քաշում: Թրամփը հավելել է, որ այդ գործարքի շրջանակում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի դիտարկվում:

Հրադադարի գործարքի մասին քննարկումների ֆոնին ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ այսօր 2025 թվականի ընթացքում առաջին անգամ ռուսական ուժերը զանգվածային հարվածներ չեն հասցրել Ուկրաինայի տարածքին: Այնուհանդերձ, մի շարք բնակավայրերում պայթյուններ են լսվել, Սումիում մեկ մարդ է տուժել:

Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում