ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի

ԴԴիանա Գասպարյան

Վաշինգտոնը հայտարարում է Ուկրաինային 725 միլիոն դոլարի անվտանգային աջակցության փաթեթի մասին, որը ներառում է զգալի քանակությամբ հրետանի, հրթիռներ և ՀՕՊ միջոցներ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքով՝ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին հանձնարարել է օգնությունն արագ տրամադրել Կիևին:

«Մինչև հունվարի կես կմատակարարենք հարյուր հազարավոր լրացուցիչ հրետանային արկեր, հրթիռներ և այլ միջոցներ: Կիրականացվեն նաև լրացուցիչ քայլեր՝ այս պատերազմում Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու համար»,- ասել է Սալիվանը:
Նա հավելել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանում Մոսկվայի դեմ:

Միջազգային զարգացումները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում