Թուրքիան տարածաշրջանում պատերազմ չի ցանկանում. Ֆիդան

ԳԳոհար Սարգսյան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ուշադրություն է դարձրել Իսրայելի գործողություններին և տարածաշրջանային կայունության հարցում դրանց հնարավոր հետևանքներին:

«Իսրայելը շարունակում է ցեղասպանությունը Գազայում և արյունահեղություն է իրականացնում Լիբանանում։ Նեթանյահուն անընդհատ նոր ճակատներ է բացում տարածաշրջանում։ Նա փորձում է Իրանին նույնպես ներքաշել այս պատերազմի մեջ, սպառնում է հարվածել Իրանի նավթային և միջուկային օբյեկտներին: Իսրայելի ագրեսիվ կեցվածքը ստիպում է Թեհրանին քայլեր ձեռնարկել լեգիտիմ ինքնապաշտպանության ուղղությամբ»,- ասել է Ֆիդանը:

Նա ասել է, թե Թուրքիան տարածաշրջանում չի ցանկանում պատերազմ և խոհեմ ու հանգիստ պահվածքի կոչ է արել:

Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում