Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի հաղորդավարների անունները

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի հաղորդավարների անունները

«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մեկնարկին մնացել են հաշված օրեր:

Տոնական երեք հաղորդումները կվարեն «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի 2011-ի և 2015-ի հայաստանյան ներկայացուցիչներ Դալիթան և Միկան: Այժմ նրանք միասին կլինեն «Դեպի Մանկական Եվրատեսիլի» բեմում:

Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, թե որ կիսաեզրափակչում հանդես կգա մասնակիցներից յուրաքանչյուրը:

Սեպտեմբերի 9-ին առաջին կիսաեզրափակիչ փուլում մասնակիցները հանդես կգան հետևյալ հերթականությամբ.

  1. Աննա
  2. Արփի
  3. Նարե Էլիզբարյան
  4. Գոռ X
  5. Վարդան Մարգարյան
  6. 1+1
  7. Էլիզա
  8. Անի
  9. Մարիա Պետրոսյան
  10. L.E.V.O.N
  11. Լիա

Սեպտեմբերի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում մասնակիցները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ.

  1. Սաթի
  2. Սերժ Առաքելյան
  3. Սիլվա Գրիգորյան
  4. Յուրահատուկ
  5. Վովա
  6. Լիլի
  7. Սեկունդա
  8. Մելիսա
  9. Վահագն Մեսրոբյան
  10. Էրիկ
  11. Անահիտ Առաքելյան
  12. Հարութ Հարությունյան

«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը Առաջին ալիքի ուղիղ եթերում կլինի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:45-ին: Երկրորդ կիսաեզրափակիչը՝ սեպտեմբերի 16-ին, իսկ եզրափակիչը՝ սեպտեմբերի 23-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում