ԿԿարմեն Ղուկասյան

Ստորագրվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի արձանագրությունը

Ստորագրվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի արձանագրությունը

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում սեպտեմբերի 12-13-ին կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստը։

 

Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իրաքյան կողմինը՝ ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալքին:

Возможно, это изображение 22 человека, помост и текст

«Մեր նպատակն է նիստի ընթացքում Իրաքի գործընկերների հետ մտքեր փոխանակել առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, թվայնացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների շուրջ՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու համար», - նշել է Վահան Քերոբյանը։

Հայ-իրաքյան միջկառավարական նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, գյուղատնտեսության, ֆինանսների, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում։

Возможно, это изображение 2 человека и текст

 

Նիստի արդյունքում՝ իրաքյան կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի արձանագրությունը։
Возможно, это изображение 4 человека, помост, Овальный кабинет и текст

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում