ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը Կիմ Չեն Ընի հետ հանդիպել է «Վոստոչնի» տիեզերակայանում

Պուտինը Կիմ Չեն Ընի հետ հանդիպել է «Վոստոչնի» տիեզերակայանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպել է Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանում, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Երկու առաջնորդների դեմ առ դեմ ձևաչափով բանակցությունները տևել են մոտ երկու ժամ։

Կիմ Չեն Ընը Ռուսաստան է ժամանել հատուկ գնացքով, որը կանգ է առել տիեզերակայանի երկաթուղային կայարանում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանակցությունների մեկնարկից առաջ երկու երկրի ղեկավարները ծանոթացել են «Անգար» նոր հրթիռակրի հավաքման ընթացքին, ինչպես նաև «Սոյուզ-2» հրթիռակրի արձակման մեկնարկային համալիրին։

Արևմտյան փորձագետները մատնանշում են Հյուսիսային Կորեայի ցանկությունը՝ զարգացնել սեփական հետախուզական արբանյակային ծրագիրը և ձեռք բերել հրթիռային նոր տեխնոլոգիաներ։

Մինչ հանդիպման մեկնարկը Reuters-ը նշել է, որ բանակցությունների կարևոր թեմաներից մեկը, ըստ ամենայնի, հյուսիսկորեական զենքի մատակարարումն է Ռուսաստանին՝ Ուկրաինայում կիրառելու նպատակով։ The New York Times-ն էլ գրել է, որ Մոսկվան հույս ունի Փհենյանից ստանալ խորհրդային ծագման հրետանային արկեր և հակատանկային հրթիռներ։

Ավելի ուշ պետությունների ղեկավարներին են միացել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում