ԼԼուսինե Մուրադյան

Կկանոնակարգվի ՀՈԱԿ-ներին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու գործընթացը. նախագիծ

Կկանոնակարգվի ՀՈԱԿ-ներին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու գործընթացը. նախագիծ

««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքով կանոնակարգել համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի՝ խնդիրն այն է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացն օրենքով կանոնակարգված չէ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գործող օրենքը լրացվում է նոր 5.1-րդ հոդվածով, որի համաձայն՝ Կառավարության որոշմամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:

Ըստ այդմ՝ Կառավարությունն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը, իսկ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը: Կարևորելով նախագծի ընդունումը՝ նա գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում