ԼԼիլիթ Ասատրյան

Միրզոյանը Մերձավոր և Միջին Արևելքում հավատարմագրված հայաստանյան դիվանագետների հավաքին ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները

Միրզոյանը Մերձավոր և Միջին Արևելքում հավատարմագրված հայաստանյան դիվանագետների հավաքին ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ և ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագիտական կազմի անդամների մասնակցությամբ Աբու Դաբիում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերը, առկա միտումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումներն ու առանցքային հարցերը։ Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին։

 
Հնարավոր է սա 7 մարդ and կոստյում նկարն է
 

Քննարկվել են նաև Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում