ԿԿարմեն Ղուկասյան

Առաջարկվում է հստակեցնել հարկային պարտավորության դադարման դեպքերը

Առաջարկվում է հստակեցնել հարկային պարտավորության դադարման դեպքերը

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել հարկային պարտավորության դադարման դեպքերը: Մասնավորապես, նախատեսվում է վերացնել օրենքսգրքում առկա հակասությունները՝ դրանք համապատասխանեցնելով «Սնանկության մասին» օրենքի պահանջներին:

Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով մինչև երկու ամսով հետաձգվել է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում