Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը չփոխանցելը հարկային մարմնի միասնական շտեմարան դիտվում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։
Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի ժամանակ Data Matrix ծածկագրերի սկանավորման և ՀԴՄ սարքերի միջոցով ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարան տվյալների ուղարկման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝
- վաճառքի կետը պետք է ապահովված լինի Data Matrix ծածկագիր ընթերցող 2D սկաներով.
- արտաքին (առևտրային) ծրագրի կիրառման դեպքում ծրագրում պետք է ավելացնել Data Matrix ծածկագիր կարդալու և ՀԴՄ սարքին ուղարկելու նոր գործառույթ.
- արտաքին (առևտրային) ծրագրի և ՀԴՄ-ի ինտեգրումը պետք է իրականացվի համաձայն v0.7.1 ձեռնարկի:
Հիշեցնենք նաև, որ հսկիչ (նույնականացման) նշաններով այժմ դրոշմավորվում է ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքը։










