ՎՎարդուհի Բալյան

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունն առաջին յոթ ամիսներին կազմել է 3,7 մլրդ դոլար, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները. Քերոբյան

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունն առաջին յոթ ամիսներին կազմել է 3,7 մլրդ դոլար, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ  պաշտոնական հանդիպումից հետո բիզնես նախաճաշ է ունեցել Երևանում հայաստանցի և ռուսաստանցի գործարարների մասնակցությամբ։

 

«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը դինամիկ աճում է և առաջին յոթ ամիսների համար կազմել է 3,7 մլրդ դոլար, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։

 

Ես կարծում եմ, որ աշխատանքի այն ծավալը, որը մենք որոշել ենք իրականացնել, բավականին մեծ է, և դրանք կյանքի կոչելուց հետո, անկասկած, կունենանք շատ լավ արդյունք: Մեկ տարի առաջ մենք ՌԴ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ համաձայնագիր ստորագրեցինք Հայաստանում ռազմավարական զարգացման կենտրոն հիմնելու մասին, և այս ուղղությամբ մեկ տարվա ընթացքում բավական լավ աշխատանք է տարվել։

 

Իմ գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովը նույնպես նշել է այս ձևաչափով հանդիպումների կարևորությունը և հույս հայտնել, որ մեր երկրների միջև տարեվերջին արձանագրված տնտեսական ցուցանիշները գոհացուցիչ կլինեն»,- գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
 

 

 

 

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում